Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Կյանքի առանցքը

Կյանքի առանցքը

Եթե սիրտը կյանքի շարժիչն է, ապա ողնաշարն, անկասկած, դրա առանցքն է: Կազմելով մարմնի կառուցվածքի ամուր հիմքը, այն մեզ ոչ միայն ուրախություն և շարժումների ազատություն է պարգևում, այլ նաև պատասխանատու է օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի համար:

 

Ճարտարապետության չափանիշը

 

Մեր ողնաշարն, առանց չափազանցության, կարելի է համարել որպես կենսաբանական ճարտարապետության չափանիշ: Դրա հիմքը կազմում են 8-9 հզոր, ամուր միմյանց հետ շղթայված ողային սրբոսկրերը և պոչուկը: Ավելի  վերև զետեղված են գոտկատեղի հատվածի 5  խոշոր, ճկուն և բավականաչափ շարժուն թիկնաողերը, որոնք ՙիրենց վրա են վերցնում՚ հիմնական ծանրաբեռնվածությունը: Դրանց վրա ամրացված են 12 տարրեր, որոնք կազմում են ողնաշարի կրծքավանդակի հատվածը: Կողոսկրերով ամրացված, այն անշարժ է, բայց ամուր: Այս կառուցվածքին  լրում են տալիս 8 պարանոցային ողերը, որոնք նուրբ են, բայց դիմացկուն, ամենավերևում գտնվողն իր վրա է վերցնում գլխի ողջ ծանրությունը (5-6 կգ) և կշռում է 30 գրամից ոչ ավելի:

 

Բայց, եթե այս ներդաշնակ համակարգի որևէ օղակ դուրս գա շարքից, ապա կառաջանան խնդիրներ, որոնց առկայության մասին միայն փորձառու ռեֆլեքսաթերապևտը կարող է դատել, ելնելով ցավի բնույթից, որն առաջացել է ողնաշարի այս կամ այն  հատվածում: Այսպես, ծանրություն բարձրացնելիս կամ կտրուկ շարժվելիս թիկունքը ծակող սուր ցավը կարող է ողնաշարի պաթոլոգիայի (միջողային ճողվածք, օստեոխոնդրոզ, սպոնդիլեզ և այլն) պատճառ հանդիսանալ: Երկարատև նվացող ցավը, որը չի վերանում նույնիսկ անալգետիկների ընդունումից հետո, հաճախ ուռուցքաբանական հիվանդության, իսկ պարբերաբար առաջացող ռիթմիկ ցավերը բորբոքային գործընթացի վկայությունն են: Դրա հետ մեկտեղ, պատճառը միշտ չէ, որ թաքնված է ողնաշարում: Ցավային զգացողությունները (մասնագետներն այդպիսի ցավերը հաճախ անվանում են ռեֆլեկտորային) մեջքի այս կամ այն հատվածում կարող են լինել տարբեր օրգանների հիվանդության արձագանքը:

 

Ասա, որտեղդ է ցավում


Գոտկատեղի հատվածում ցավեր կարող են հարուցել ինչպես ողնաշարի պաթոլոգիան (միջողային սկավառակների ճողվածքը, ռադիկուլոպաթիան), այնպես էլ կոնքազդրային հոդերի (օստեոպորոզ, արթրոզ) հիվանդությունները, նաև փոքր կոնքի օրգանների հիվանդությունները (աղիքային, գինեկոլոգիական, ուրոլոգիական խնդիրները):

 

Ցավային զգացողություններն կան ողնաշարի կրծքավանդակի շրջանում, իսկ ավելի ստույգ` 8-9-րդ կետերի մակարդակի վրա` ստուգեք սիրտը: Մասնագետների կարծիքով, այդ հատվածում ցավերը կարող են վկայել սիրտ-անոթային հիվանդությունների (ստենոկարդիա, միոկարդի ինֆարկտ և այլն) մասին, 4-7-րդ կետերը` ստամոքսի հիվանդության տեղայնացված ցավի նախընտրելի տեղն է (խոց, գաստրիտ, էզոֆագիտ), նաև ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, իսկ 8-11-րդ կետերը` բրոնխաթոքային համակարգի (բրոնխիտ, պլևրիտ, թոքաբորբ և այլն): Թեև, ցավի պատճառն այդ շրջանում կարող է լինել և օստեոխոնդրոզը, սպոնդիլոզը և  լիստեզը (ողերի տեղաշարժը) կամ միջողային նյարդաբորբը:

 

Պարանոցային հատվածը համընկնում է 12-14-րդ կետերին: Մկանային սեղմիրանի համեմատաբար թույլ, նաև ոչ մեծ չափերով ու թույլ մեխանիկական դիմացկունության շնորհիվ, այս հատվածում պաթոլոգիական փոփոխություններն ավելի հազվադեպ են հանդիպում, քան գոտկային շրջանում: Այսպիսի խանգարումների հետևանքը հղի է ոչ միայն ուժասպառ անող գլխացավերով և գլխապտույտներով, այլև ավելի լուրջ խնդիրներով, ընդհուպ` մինչև ինսուլտի զարգացումը: Չէ որ պարանոցային ողերի լայնակի ելունդներով (ճյուղերով) անցնում են գլխուղեղին, փոքր ուղեղին, մեծ կիսագնդերի ծոծրակային և քունքային հատվածներին ցողուն մատակարարող ողնաշարային զարկերակները:

 

Հետաքննությունը վարում են


Թե հատկապես ինչն է ցավային զգացողությունների  պատճառը, կարող է ախտորոշել միայն փորձառու բժիշկը: Իսկ եթե խոսքն ավելի բարդ վիճակների մասին է, այստեղ նա էլ անզոր է որէև կերպ օգնելու: Դրա համար մանուալ ախտորոշման հետ մեկտեղ, հարկ է անցնել ռենտգենագրաֆիա, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (միջողային սկավառակների ճողվածքի կասկածի դեպքում), նաև ցավային գոտում գտնվող օրգանների կլինիկական հետազոտություն: Այդպիսի ախտորոշումն անհրաժեշտ է, որպեսզի պարզել, թե կարելի է, արդյոք, թիկունքի ցավերից տառապող պացիենտին անցնել ռեֆլեքսա- կամ մանուալ թերապիայի կուրսեր, որոնք հակացուցված են հետևյալ հիվանդությունների դեպքում.

  • ուռուցքաբանական,
  • տարբեր տեսակի բորբոքային,
  • ինֆեկցիոն ախտահարումների (ոսկրերի տուբերկուլոզ),
  • արյան շրջանառության սուր խանգարումների,
  • ներքին օրգանների պաթոլոգիայի՚, պիելոնեֆրիտ, ստամոքսի խոց` սրացման շրջանում և այլն:

 

Եթե հակացուցումներ չկան, ապա պացիենտն անցնում է վերոնշյալ  բուժման կուրսը, որը ոչ միայն հիվանդին կազատի տանջալից ցավերից, այլ նաև կօգնի շատ տկարություններից, առանց դեղորայքի ու վիրահատության:

 

Հեղինակ. Յուրի Թունյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...

Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ

Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:


Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ